2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնաճը կազմել է 3 տոկոս: Պարենային ապրանքների գները 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ աճել են 6,3 տոկոսով, 2014-ի նոյեմբերի համեմատ' 5,6 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների 5,6 տոկոս գնաճը հիմնականում ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի 5,8 տոկոս, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6,1 տոկոս, մրգի՝ 8,3 տոկոս, շաքարավազի՝ 9,6 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18,2 տոկոս գնաճով: պարենային 13 ապրանքախմբերից, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանքներ, 12-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0,3-18,2 տոկոս գնաճ, իսկ ձկնամթերքի ապրանքախմբում՝ 0,3 տոկոս գնանկում:


Սակայն, ըստ ԱՎԾ-ի տարածած տվյալների, 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,2 տոկոս գնաճ, ինչը կապված է տեքստիլեղենի, լվացող միջոցների՝ 0,6 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0,7 տոկոս, դեղամիջոցների՝ 0,8 տոկոս, վառելիքի՝ 1 տոկոս, գորգեղենի՝ 1,1 տոկոս, խոհանոցային սպասքի՝ 1,2 տոկոս, շինանյութերի՝ 1,5 տոկոս, կահույքի՝ 2 տոկոս, ոսկերչական ապրանքների՝ 4,6 տոկոս, մշակույթի ապրանքների 6,3 տոկոս գնաճով:

Միաժամանակ, արձանագրվել է կոշկեղենի 2,5 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 1,8 տոկոս, այգեգործական ապրանքների՝ 1,7 տոկոս, գրենական պիտույքների՝ 0,7 տոկոս, գեղահարդարման ապրանքների, անձնապիտո ապրանքների 0,6 տոկոս գնանկում:


Այսպիսով կարելի է եզրակացնել, որ, չնայած արտարժույթի շուկայում բավականին շատ ցնցումներին, գնաճ չի գերազանցում սպասվելիք մակարդակը և ընդհանուր հաշվով գտնվում է ԿԲ սահմանած գնաճի 4-5,5 տոկոս միջակայքում:

 

 

Անի Սանոսյան