Ինչի՞ ա այնպես ստացվում, որ մեր անկախության «Սիմվոլները» տարիների ընթացքում գնալով ավելի են տուժում գլխուղեղի ֆիմոզից ու սկսում իրար հերթ չտալով ապուշություններ բրնձել։
Վերցնենք նույն Իգոր Մուրադյանին։ Ասա այ մարդ, եքա մարդ ես, վռոձե բի՝ ոչ էնքան տուպոյ, ունես կենսագրություն ու ունեիր բոլոր շանսերը մի 50 տարի հետո մտնելու Հայոց Պատմության դասագրքերի մեջ, որպես դրական կերպար, Ղարաբաղ կոնիտեի հիմնադիրներից մեկը, առաջնորդը և այլն, և այլն...
Բայց չգիտեմ թե ինչ պատճառներով, Մուրադյանը տվել ա իրան մարգինալության էլ չասեմ՝ բացահայտ քսենոֆոբիայի ու անձնուրաց հակառուսականությամբ․ Ու ջհանդամ, թե հակառասուականությունով չէր զբաղվի, մեկումեջ էլ Մայդաններից ամբախ-զամբախ ելույթներ չէր ունենա՝ «Հայ ժողովրդի անունից», բայց էս մարդը անցել ա բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները ու իր մարգինալ գիծը տանելու համար չի խորշում նույնիսկ ամենաստոր արարքներից։ Հիմա չգիտեմ ինչի ա ինքը այդ կերպ վարվում, չեմ ուզում առանց փաստեր բերելու ասեմ, որ գրանտակեր ա (եթե ոչ գործակալ), բայց օրինակ մենակ Գյումրիի ողբերգությանն իրա արած անդրադարձի համար իրան կարելի էր երևանի փողոցներով ճիպոտներով քշել։
Դու մի հատ զգացեք էլի էս մտքի գիգանտի մտքի թռիչքի վեգությունը.
- Ռուսական բազայի հրամանատարությունը հատուկ է կազմակերպել սպանդը, որովհետև ուզում է բազայի հարակից տարածքները իրանով անել.
«Совершенно понятно, почему произошло столь странное преступление – русскому командованию необходима территория вблизи военной базы в Гюмри, а это нужно как-то обосновать»
Պարզ երևում ա, որ էս մարդը կամ ինքն է այնքան անփույթ, կամ էլ մեզ է այն աստիճան ապուշիտեղ դրել, որ նման միտք ձոնելուց առաջ սկի լայաղ չի արել մի քիչ ուսումնասիրի մանրամասները, այլապես նա կիմանար, որ Ավետիսյանների տունը Գյումրու ռազմաբազայից 6-7 կիլոմետր հեռավորության վրա ա։
- Մտքի տիտանը համարում է, որ այս կերպ մեզ ռուսները ահաբեկում են, որպեսզի մենք հանկարց ու հանկարց չփորձենք ազատվել ռուսական գազանի ճանկերից։
«Другой мотив - окончательно запугать армян и отнять у них надежды вырваться из лап русских»
Մի կողմ դնենք այն փաստը, որ ռուսների թաթերից տենց անձնուրաց կերպով պոկվել ուզողների թիվը ֆեյսբուքից դուրս երևի տենց մի իկառուս ժողովուրդ ա... արա, բայց ոնց կարելի ա էլի էս աստիճան ցածր սպեկուլյացիաներ անել։ Արա, 6 հոգի ա զոհվել ու անգամ ամենվերջին դուբին էլ պարզ ա, որ սենց քայլերով քաղաքական հարցեր չեն լուծում։
- Բնականաբար, լիբերստության գագաթնակետը չեր գրավվի, եթե ձեռի հետ էլ չքրֆեին բանակը...
«Прежде, чем оплевать и превратить в ничтожество армянский народ, это сделают с его армией и генералами.»
Թե բանակը տուտ պրիչոմ, մենակ Աստված ու Իգոր Մուրադյանը գիտեն, որովհետև ես գիտեմ, որ Հայստանում հանցագործությունների ու ներքին սպառնալիքների հարցով զբաղվում ա Ոստիկանությունը, Դատախազությունը, ԱԱԾ-ն, նու վերջին վարիանտ՝ ներքին զորքերը, բայց ոչ բանակը։ Մուրադյանն ըստ երևույթին չգիտի, կամ էլ ուղղակի շլանգի տեղ ա դնում իրան։
- Ու վերջապես, մտքի տիտանի ամենափայլուն սադրանքը՝ ստորագույն կերպով վիրավորել հայերին ու դա մատուցել, որպես ռուս ԺՈՂՈՎՐԴԻ ընդհանուր կարծիք...
«Зачем сидеть парню за 6 армяшек. Подумаешь, на шестерых меньше этих тварей». Вот так рассуждает русский народ
Իհարկե, Իգոր Մուրադյանը կարող է ինտերնետը տնտղելով գտնի իր նման Իգոր Մուրադովների, որոնց նացիկներ են ու ատում են ամեն ինչ ու ամեն բան, բայց ցանկացած տենց Իգոր Մուրադովի գրածի վրա կարելի ա գտնել տասնյակ ու հարյուրավոր Իվան Իվանովների, ովքեր մեկնաբանություններում ու բլոգերում լրիվ մարդկային դիրքորոշում են դրսևորում ու անկեղծորեն ցավակցելով, պնդում են, որ Պերմյակովը պետք ա ամենախիստ պատժին արժանացվի, որ նման սրիկաներն ապրելու իրավունք չունեն...
Ու վաբշե, լավ կլինի Մուրադյանին հուշել, որ ազգերի ու ժողովուրդների անունից խոսալը անշնորհակալ բան է, առավել ևս, եթե խոսեցողը ոչ մի լեգիտիմություն էլ չունի դա անելու, քանզի իր կարծիքները ռեպրեզենտատիվ են ուղիղ կես իառուս ժողովրդի համար ու ոչ ավել։
Կոնստանտին Տեր-Նակալյան