Դատապարտելով ու սգալով համայն հայության հետ' ովքեր միահամուռ կերպով կարեկցում են գյումրվա ընտանիքի հարազատներին, չունենալով այդ գյավուր-ստահակին ոչ մի ձևով պաշտպանելու միտում, այնուամենայնիվ մտատանջող ու պարադոքսալ հարցեր կան, որոնց, ըստ էության, մեր օրինապահները ուշադրություն դարձրել են:
Կատարելով նման որակի ծանրագույն արաք' ինչու է այդ ճղճիմը ոճրագործության գործիքը թողել դեպքի վայրում, կամ իր զինվորական համազգեստներն ու կոշիկները, որոնցում ամրագրված են իր ազգանունը, հրապարակավ դրել ի տես բոլորի: Միթե այստեղ անտրամաբանական շղթա չկա: Ըստ իրավապահների ձեռք չի տվել նաև տանը եղած ոսկեղենին:
Հաջորդ պարադոքսն այն է, որ ստահակն իր պատսպարվելու համար ընտրել է պետական սահմանը լքելու տարբերակը, դա այն դեպքում, երբ այտեղ հսկողությունը կրկնակր ուժեղացված է լինելու:
Եվ վերջապես, ինչ անձնական խնդիր կարող էր ունենալ, որը դրդեր այդ տականքին գնալ նման արնախում արարքի:
Արմեն Հովասափյան