Մի բան կա, որ ինձ անչափ նյարդայնացնում է մեր կառավարության ու ԿԲ-ի հաշվետվություններում ու զեկույցներում՝ դրսից եկող տրանսֆերտների աճի դինամիկան։ Մի տեսակ նվաստացուցիչ չե՞ք գտնում, երբ մեր հայրների իշխանավորները տխուր դեմքերով հայտարարում են «Դե բա տրանսֆերտները նվազել են, դրա համար դոլարի կուրսը բաարձրացել ա/գնողութնակությունն ընկել ա/ճգնաժամ է»։
Իմ կարծիքով, դա նույնն է, ինչ խոստովանես, որ մեր պետական ինստիտուտները իրականում բանի պետք չեն, իսկ հայաստանը գոյատևում է ոչ այնքան իր պետական համակարգի ու տնտեսության, այլ խոպանչիների հաշվին։ Էհ էդ ա՝ էդ ա, էլ ինչի՞ եք բողոքում, երբ բնակչության 72 տոկոսը պարզվում է, որ ուզում է, որ Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ։
Իսկ ամենը նրանից է, որ մեր տնտեսության շոկային թերապիան, որն անցկացնում են Լևոնից ի վեր, ունեցել է հիմնական մի յուրահատուկ նպատակ՝ Հայաստանը դարձնել մարդ արդյունահանող երկիր։ Ադրբեջանը նավթ է արդյունահանում, իսկ մենք՝ խոպանչի ու եթե Ադրբեջանը նավթը ծախում ա մի անգամ ու եկամուտ սըտանում ա մի անգամ, իսկ մեր խոպանչին սկսում ա տարիներ շարունակ տրանսֆերտներ ուղարկել, իսկ մեր բանկերն ու կառավարությունը տզրուկի նման կպնում ա դոլարային այդ հոսքին։
Արմեն Հովսեփյան