Արդարության կողմնակիցներին ասեմ, որ չպետք է տխրել, քանի որ Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը արդեն մի քանի տարի է ինչ շոու է դարձել, որտեղ պարտադիր կերպով պետք է հաղթեն Մեսսիի կամ Ռոնալդուի նման բրենդները: Եթե 2010 թվականին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներից, որևէ մեկը չստացավ այդ մրցանակը, ապա արդեն ավելնորդ է, ինչ-որ բանի մասին խոսել այդ առումով: Ինձ համար անակընկալ չէր այս շոուն: Եթե Ռոնալդուն նույնիսկ չհաղթեր ՉԼ-ն, ապա միևնույնն է ստանալու էր: Իսկ եթե ոչ Ռոնալդուն, ապա Մեսսին:

 

 


Մի խոսքով մոռացեք այդ հեղինակազրկված մրցանակի մասին: Այն արդեն անցյալում է, ինչպես մի շարք լավ ու բարի ֆուտբոլային ավանդույթներ:
Նոյերը արժանի էր այդ մրցանակին, ինչպես ժամանակին Ինյեստան կամ Խավին, Ռիբերին ու այս անգամ էլ Նոյերը:
Ամեն դեպքում մի մոռացեք, թե ով է աշխարհի չեմպիոնը:
MANU THE BEST

 

 

Արտակ Վահանսարյան