Հ.Գ. Ուշանում եմ, բայց ոչինչ անել չեմ կարող... հիվանդանոցում էինք...
Այնտեղ էլ իմացանք' Գյումրիում կատարվածը, ինտերնետ չկար, բուժքույրեն ասացին...
Ինչ ասեմ?...
Դեռ իզը չեմ գտնում, բայց որ ամեն բան ավելի քան լրջանում է' դիվերսիայի ու ռուսական Գյումրու ռազմաբազայի հենքին, արդեն կասկած չկա...
Այդ արարքը հենց այնպես չէր, եթե անգամ... <պատահականություն> էր...
Պատահականությունն էլ օրինչափության հաստատումն է...
Արտաքին հետք?.
ա/Ռուսաստանին առաջին հայացքից պետք չէր, երկրորդ հայացքով ընդգրկել դեռ հնարավոր չէ:
Հասականալի է' ռուսական ռազմաբազայի ու ռուսիզմի դեմ <նեպրիյազն> էր հասունանալու... էդքան պրիմիտիվ պետք չէ լինել...
Մյուս կողից' ինչ? բարքեր ու կարգուկանոն է մեր կողմից սնվող-հագցվող ռուսական ռազմական բազայում, որ գիշերվա ժամը չորսին ավտոմատավոր զինվորը <քաղաք> է դուրս գալիս..;

 


գ/.Արեւմտյան?... այդքան <դիշովի>?... իրար բերան մտած Մերկելնը Կեմերունը, Պորաշենկոն Փարիզից ուղիղ Գյումրիի էին գալիս?... չեմ կարծում, եւ այնուհանդերձ...
Բայց որ էս ամենով Ղարաբաղն ու <հարակից> խնդիրներն են եփվում երկու կողմից էլ.... կասկած չկա:
Ոչ արեւմուտքին եմ հավատում... ի դեպ, ինչի մի ձեն չեն հանում սու արեւմտացիք, ինչպես ձեն չէր հանում ուղղաթռի խոցման ժամանակ Ռուսաստանը... արեւմտյան փսակիական շատախոսության կողքին...
Եւ վերջապես.

 


գ/.Ներքին հետք...
Մի տեսակ շատ է լսվում' ոոստիկանությունը որոնողական աշխատանքներ է կատարում, ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել, ոստիկանությունը..
Եսիմ?... մի քիչ դժ-ան չէ?' ՆԳ նախարարության վրա սեւեռված <ներնիքնիներին> սրանում կասկածելու համար:
Հ.Գ. Բայց դե մույս կողմից էլ' հոկտեմբերի 27 տեսած ժողովուրդ ենք, ինչ իմանաս' տարածաշրջանի, աշխարհի համար էս խառը օրերին ով էր Գյումրու անպաշտպան ընտանիքի ողբերգության վրա ձեռները տաքացնում, իր սեւ <մոմը> վառում... Ռուսաստանին քաշելով խաղ մեջ:

 

 

 

Կարմեն Դավթյան