ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի: Նախարարը հանդիպում կունենա Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ:
Մինչ այդ որոշումը' Գյումրիում տեղի ունեցած ողբերգության առիթով Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել:

 


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ցնցված ենք Գյումրու սարսափելի ողբերգությունից: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհերի հարազատներին ու մտերիմներին:
Այդ սարսափելի հանցագործությունը կատարողները պետք է կրեն ամենախիստ պատիժը: Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական պրոցեդուրաները, որոնց նպատակն է՝ կատարվածի օբյեկտիվ ու բազմակողմ հետաքննությունը:

 


Քննչական խմբերը կոորդինացնում են իրենց ջանքերը՝ լիովին համապատասխան Հանրապետության տարածքում 102-րդ ռազմական բազայի գտնվելու պայմանների մասին Համաձայնագրին »:

 

 

Բագրատ Մովսիսյան