Գյումրիում տեղի ունեցածն ավելի շատ նման է դիվերսիայի, որն ուղղված է Հայաստանում ռուսական բազայի դեմ, միտված է ապակայունացնելու երկրում իրավիճակը.. Նախ' ոչ ոք չի ապացուցել դեռ, որ մարդասպանը հենց Պերմյակով Վալերի Պավլովին է,, Նա այժմ փնտրվում է,,, երկորդը' այժմ իրականացվում է քննություն,, Մինչև չհայտնաբերվի Պերմյակովը և մինչև չապացուցվի նրա մեղավորությունը ( ըստ Սահմանադրության և միջազգային օրենքների' նա անմեղ է, քանի որ առկա է անմեղության կանխավարկածը) չի կարելի այսպես անհիմն մեղադրել Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազային հրամանատարությանը, էլ առավել ևս'որևէ ազգայնական հայտարարություններ անել..
բայց,, կոչ կանեի փնտրել այլ հանցագործներին,,, չի բացառվում որ Պերմյակովն ինքն է սպանված մի տեղ,, նրա զենքն ու կոշիկները' տեղադրել են' ապակողմնորոշելու համար:

 

 


Նախ նայեք աշխարհագրորեն' մոտ է Թուրքիայի սահմանին,,, երկրորդը' վերջերս հաճախակիացել են դիվերսիաների փորձերը, Այժմ' պետք է փակել բոլոր սահմանները' ելքն ու մուտքը, պետք է վերացնել ազատ տեղաշարժումը նաև Վրաստանի և Իրանի հետ,, թե չէ ցանկացասծ մեկը կեղծ տվյալներով կարող է մուտք գործել Հայաստան, Մի մոռացեք, որ Հայաստանը նույնպես "Ալքաիդայի" ոխերիմ թշնամին է, և ոչինչ բացառել չի կարելի..
Ասածս' մինչև չկան փաստեր' հնարավոր են բոլոր վարկածները, իսկ մեզ այսօր պետք է համախմբում և զգոնություն,, միգուցե սա որևէ այլ մի ահավոր վտանգից մեզ բոլորին շեղելու միջոց է:

 

 

 

Բագրատ Մովսիսյան