Վերջին օրերին Ադրբեջանի կողմից տեղի ունեցող սանձարձակ գործողությունների արդյուքնում տուժել են Տավուշի մարզի որոշ խաղաղ բնակավայրեր: Չնայած նրան, որ Հայոց Բանակը հաջողությամբ կասեցրել և հետ էր մղել հակառակորդին' խաղաղ բնակավայրերում վերականգնողական աշխատանքների կարիք է զգացվում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ սույն թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով կստեղծվի հանձնաժողով:
Այս մասին տեղեկատվությունը Tert.am-ի հետ զրույցում հաղորդեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը: