Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում է գտնվում Դիզափայտ լեռը (բարձր. ծ. մ. 2478 մ): Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը' Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը: Նորահավատներին դիզել են ինչպես փայտը եւ այրել (այստեղից էլ լեռան անունը): Նահատակների մասին հյուսվել են նաեւ այլ ավանդազրույցներ: Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր): IV - V դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք): Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը:

 

 

 

Լուսանկարները