Մեծ Բրիտանիայի ֆինանսների եւ գործարարության նախարարները կոչ են արել էներգամատակարարող խոշոր ընկերություններին եւ ավիաընկերություններին նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար եւ ավիատոմսերի գները: Կառավարությունը փաստում է, որ նավթի գինը միջազգային շուկայում վերջին կես տարվա ընթացքում նվազել է մոտ 55 տոկոսով: Ինչու նման պայմաններում չեն իջեցվում էլեկտրաէներգիայի սակագները եւ ավիատոմսերի գները՝ հարցադրում է անում կառավարությունը... Երբեւէ տեսե՞լ եք նման բան Հայաստանում, որտեղ կառավարությունը զբաղված է միմիայն սակագների բարձրացումն արդարացնելով ու հիմնավորելով...

 

 

Արմեն Դուլյան