Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի «Ղուդս» ստորաբաժանման զինյալներից' Հուսեյն Ահմադին զոհվել է Սիրիայում' ԻՊ դեպ մղվող պատերազմի ընթացքում:
Սա առաջին անգամ է, որ պահակազորին պատկանող ԶԼՄ-ները պաշտոնապես հիշատակում են զոհվածի կազմակերպական պատկանելիությունը, այս դեպքում' «Ղուդս» ստորաբաժանման անդամ զինյալի կորուստը:
Սիրիայի պատերազմի սկզբնական օրերից մինչ այսօր, պահակազորի տասնյակ հրամանատարներ ու զինյալներ են զոհվել, որոնց պարզապես անվանում էին շիա սրբավայրերի պահապաններ: