1955 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Վազգեն Առաջինը: Նրա նստավայրն այդուհետ պիտի լիներ Սբ. Էջմիածինը: Իսկ վեհափառի մայրը բնակվում էր Ռումինիայում: Նա դեռ չէր տեսել իր օծյալ որդուն: Վերջապես վրա է հասնում պահը: Իսկ թե ինչպես նրանք հանդիպեցին, այդ մասին փոքրիկ տեղեկատվություն է պահպանվել «Էջմիածին» ամսագրի էջերում. «Դեկտեմբերի 27-ին Ս. Էջմիածին ժամնեց Նորին Ս. Օծության Վեհափառ Հայրապետի մայրը' տիկին Սիրանուշ Պալճյանը, ընկերակցությամբ ռումինահայ թեմի քարտուղար պ. Հովհաննես Գայփաքճյանի:
Վեհափառի մորը դիմավորելու համար Մոսկվա էր մեկնել Մայր Աթոռի տնտեսաֆինանսական գործերի վարիչ պ. Հմայակ Սեդգարյանը: Երևանի կայարանում իր սիրելի մորը դիմավորեց անձամբ Վեհափառ Հայրապետը: Հուզիչ ու սրտագրավ էր մոր և որդու հանդիպումը…
Երջանիկ որդի և բախտավոր մայր»: