Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (նախկինում՝ Ղշլաղ) գյուղում է ծնվել հայ ազգային-ազատագրական պայքարի ակնառու գործիչ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան)։ 1912-ին կառուցված նրա հայրական տունը՝ 2004-ին վերածվել է ազգագրական հուշահամալիր-թանգարանի։
Ստեփանակերտից Գանձասար գնալիս անպայման այցելեք հերոսի տուն-թանգարան, ուր սիրով սպասում են նոր այցելուների եւ քեզ՝ սիրելի ընթերցող։