1793 թ.–ին թողարկված պղնձե մեկ ցենտանոց մետաղադրամը, ԱՄՆ–ի Օռլանդո քաղաքի աճուրդում վաճառվել է 2,35 միլիոն դոլարով։
«Շղթայական ցենտ» անունը ստացած մետաղադրամի մի կողմում 13 օղակներով շղթա է պատկերված, ինչը խորհրդանշում էր ամերիկյան առաջին 13 գաղութների միավորումը։

 

 


Ինչպես նշեց Heritage Auctions աճուրդի տան նախագահ Գրեգ Ռոուհանը' մետաղադրամի յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրա դիզայնը շատ քիչ է գոյատևել այդ տեսքով, քանի որ քննադատների կարծիքով շղթան հիշեցրել է ստրկատիրությունը։ Արդյունքում այն փոխարինվել է պսակով։
Մետաղադրամն առաջին անգամ աճուրդի է դրվել 1879 թ.–ին և վաճառվել 76 դոլարով։

 

 

 

Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն