Կյանքը պիջակ չէ, այն չի կարելի կարկատել կամ նորից վերաձևել, բայց և անցյալի համար ափսոսալ նույնպես պետք չէ, այլապես զղջումից ծերությունը կվերածվի համատարած ատամի կրճտոցի: Ինչ եղել է' եղել է, առաջ նայեք, ոչ թե ետ և ապրեք նրանով, ինչ լինելու է, եթե նույնիսկ դուք արդեն շատ տարեց եք:
Ընդհանրապես տարիքը ոչ թե օրերի քանակն է, այլ հոգու վիճակը: Ահա, ես կմեռնեմ քսանհինգ տարեկանում, բայց վերջին վաթսուն տարիների ընթացքում միշտ քսանչորս տարեկան եմ, իսկ թե երբ է մյուս ծննդյան օրը, ոչ ոք չգիտի, նույնիսկ ես…
Հովիկ Չարխչյան