Երեք բան կա կյանքում, որը մարդը պետք է փակ պահի հասարակության աչքից, անկախ այն հանգամանքից, թե այդ աչքը հետաքրքրասեր է, թե ոչ. առաջինը անձնական հարաբերություններն են, ներառյալ անկողինը, երկրորդը մարդու հավատքն ու կրոնական պատկանելիությունն է և երրորդ գրպանի ու դրամապանակի պարունակությունը: Հասարակությունն էլ այնքան նրբանկատություն պետք է ունենա, որ այդ հարցերի մեջ խրոամուխ չլինի:
Հենց այս սկզբունքը խախտվում է, մարդն արժեզրկվում է, անկախ ամեն ինչից: Սակայն կա նաև մի նրբություն. մարդը պետք է նաև կարողանա այս ոլորտները տարորոշել ու պահել զատ զատ, հատկապես երբ պաշտոնատար անձ է կամ հեղինակություն ունի հսարակության մեջ. հանրային դեմք է: Եթե անձնական հարաբերությունները, ներառյալ անկողինը, հավատքն ու գրպանի ու դրամապանակի պարունակությունը խառնվեց մասնագիտականին, գործունեությանը, աշխատանքին, ապա հասարակությունն այստեղ իրավունք ունի այն դարձնելու քննարկման նյութ:
Որևէ ակնարկ չկա, որևէ ենթատեքստ չկա ասածիս մեջ, ուղղակի սիրուն չի, երբ մի կողմից մենք հասարակ քաղաքացիներս վեց ամիս աշխատելուց հետո դեռ հարց է արձակուրդի կարժանանանք թե ոչ, իսկ ... լավ չեմ ծավալվի, դա էլ տղամարդկություն չէ, սակայն մարդը, առավել ևս իրեն հարգող տղամարդը այս տարբերությունները պետք կարողանա զատզատել ....
Գևորգ Գրիգորյան