Երկու խոսքով կուզենայի անդրադառնալ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը: Մեկն ասում է լավ են արել. խոսքի ազատության անվան տակ վիրավորել են մուսուլմանների կրոնական զգացմունքները'ծաղրանկար նկարելով, ոմանք դատապարտում են և ասում, որ մուսուլմանական ազգաբնակչությանը շատ են երես տվել, բայց թույլ տվեք բոլոր կարծիքներին վերապահումով մոտենամ: Ամեն ինչ այդքան պարզ չէ:

 

 

Սա լավ պլանավորված սադրանք է, ինչպես սեպտեմբերի 11ը: Կրկին Կասկածյալներ ովքեր ԶԼՄ ներից են իմանում, որ իրենք ահաբեկիչներ են և այլն : Մարդկանց հաշվարկը հենց դա է, որ մեղադրող և արդարացնողների բաժանեն մարդկանց, վիճեն իրար հետ ու չխորանան էության մեջ: Վստահ եմ, որ ՆԱՏՕ ն կհարձակվի Սիրիայի և Իրաքի վրա'ԻՊ ի դեմ պայքարի պատրվակով:

 

 

Տիգրան Մկրտչյան