Այ հարգելի սփյուռքահայեր ջան, մի բան որ առաջարկում եք դրանից առաջ շատ չէ գոնե հինգը վայրկյան մտածեք հետո առաջարկեք։


Հայաստանը այդ երբ մեռավ ու գերեզման դարձավ որ խաչը առած վազում եք օր առաջ վրան տնկելու համար։
Մի քիչ մուլափ տվեք հարգելիսներս, կարող է դեռ հոգեդարձ կլինի ու կապրի։ Խաչը ժամանակից շուտ վրան տնկելով փորձում եք գլուխներդ ազատել գլխացավից։


Թաղելը հեշտ է, ապրեցնելն է դժվար։ Ոչ մի մեռյալ դեռ որ անթաղ չի մնացել, թաղող կգտնվի, դու ասա ապրեցնող գտնվի։

 

 

Համլետ Աբրահամյան