Մարդու համար ամենադժվարը խոստովանելն է, որ իր նմաններից ինչ-որ մեկը նրա նկատմամբ ունեցել է թաքուն, անհաղթահարելի ազդեցություն, թեև նման իրավիճակ ծագում է ամենուրեք, աշխարհում դրանից ավելի սովորական բան չկա:
Խոսքը բռնակալական իշխանության մասին է, որ պարպվում է կայծակի նման, իշխանություն, որ պայմանավորված չէ ոչ խելքով, ոչ քաջությամբ, ոչ հրապուրանքով, ոչ տիրակալի պերճախոսությամբ, այլ սոսկ կենդանական հիպնոսականությամբ: Կախարդանքն ազդում է վայրկենապես: Եվ դրանից ձերբազատվելն այլևս անհնար է: Սրա մասին ընդունված չէ խոսել. թեման արգելքի տակ է:
ԺՅՈՒԼԻԵՆ ԳՐԱԿՔ
Հովիկ Չարխչյան