«EUArmenia TV» ընկերության տնօրեն Արման Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փարիզ 07 հունվար։ Գրոհ ֆրանսիական Charlie Hebdo սատիրիկ շաբաթաթերթի խմբագրության վրա։
Արդեն հաստատված տվյալներով այսօր առավոտյան Փարիզի ժամանակով առավոտյան 11- երկու դիմակավոր ահաբեկիչներ Կալաշնիկով տեսակի ավտոմատներով ներխուժել են Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրություն։
Քիչ անց նրանք կրակ են բացում՝այդ պահին խմբագրության բրիֆինգին մասնակցող լրագրողների վրա։ Որից հետո դուրս են գալիս «Ալլահ ագբար» գոռալով և սպանում ևս երկու ոստիկանների։
Այնուհետև փախչում առաջին պատահած մեքենայով։
Զոհերի ընդհանուր քանակը ՝ 12 մարդ,որից 2-ը ոստիկան և 10 լրագրող։
Հաստատվեց որ զոհերի մեջ թերթի գլխավոր խմբագիրն է և հայտնի ծաղրանկարիչներն են։
Այս պահի դրությամբ կառավարությունը կոչ է անում մետրո չնստել։ Փակվել են դպրոցները որպիսի երեխաները դուրս չգան։
Վիճակը Փարիզում ծայրահեղ լարված է քանի որ իսլամիստ ահաբեկիչները դեռ չեն հայտնաբերվել։
Այս պահի դրությամբ նախագահ Օլանդը,որ ահաբեկչությունից քիչ անց դեպքի վայրում էր, Ելիսեյան պալատում անցկացնում է ճգնաժամային խորհրդակցություն վարչապետ Վալլսի ինչպես նաև ուժային բոլոր նախարարների մասնակցությամբ։
Ստորև գրոհից բացառիկ կադրեր.