ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ԼՂՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է'


• Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին


• Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ


• Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե


• Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը' 70 աստիճանից բարձր


• Պահպանել կիսաֆաբրիկատների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով


• Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի


• Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի' կողմնակի հոտի, համի, գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել


• Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով' օգտագործելով միայն խմելու ջուր


• Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը


• Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր, այն գնել միայն շուկայից և խանութներից' համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում


• Խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ


• Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ


ԼՂՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ:

 

 

Վրեժ Հովսեփյան