Անցնող տարին նշանավորվեց գեոքաղաքական լրջագույն զարգացումներով:Եվրասիական գեոքաղաքական հարթակի վրա տեղի ունեցան տեկտոնական փոփողություններ, որի էպիկենտրոնը դարձավ Ուկրաինան:Ամեն ինչ սկսվեց նրանից երբ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց վավերացնել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը:Երկրում ընդվզումներ սկսեցին, որը փետրվարի վերջին ավարտվեց հեղափոխությամբ, իսկ նախագահ Յանուկովիչը ստիպված եղավ փախչել երկրից:Երկրում իշխանության եկան խոշորոգույն օլիգարխները,ազգայնականները որոնք իրենց ներդրումն էին ունեցել հեղափոխության իրականացման գործում, իսկ նրանցից Պյոտր Պորոշենկոն դարձավ երկրի նախագահ:Նախագահ ընտրվելուց հետո Պորոշենկոն ամիջապես ձեռնամուխ եղավ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրմանը:Ուկրաինայի հետ ԵՄ-ի ասոցացված անդամներ դարձան նաև Վրաստանը և Մոլդովան,իսկ Հայաստանը հրաժարվելով ԵՄ-ի հետ ասոցացման պայմանգրից հայտարարեց հայտարարեց իր Եվրասիական միությանը միանալու մասին(որը հինականում պատճառաբանվեց անվտանգության նկատառւմներով):Սակայն այս ամենը դեռ սկիզբն էր:ՌԴ-ն չհաշտվեց իր գեոքաղաքական առանցքից Ուկրաինայի հեռացման հետ:Սկսեց Ուկրաինայի մասնատման առաջին, փուլը, որը նշանավորվեց Ղրիմի միացումով Ռուսաստանին:Այնուհետև անջատողական գործողություներ սկսեցին Ուկրաինայի հարավ-արևելքում(Դոնեցկի և Լուգանսկի շրջանում), որը վերաճեց լայնամաշտաբ ռազմական գործողությունների, ինչի արդյունքում Ուկրաինան կորցրեց հարավ-արևելքի այն է Դոնեցկի և Լուգանցկի մի մասը(արդյունաբերական հատվածը):Չնայած նրան, որ արդեն սեպտեմբերի հակամարտող կողմերի միջև հաստատվեց հրադադար, այնուամենայնիվ ռազմական գործողությունները շարունակվում են մինչ օրս:Ուկրաինայի' արևելյան եվրոպայի այդ խոշոր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեծապես փոխեցին գեոքաղաքական իրավիճակը, որի պատճառով արևմուտք-ռուսաստան հարաբերությունները գտնվում են ծայրաստիճան լարված փուլում:Մեղադրելով Ռուսաստանին Ղրիմի բռնի միացման և Ուկրաինայի արևելքում անջատողական պատերազմ հրահրելու մեջ' արևմուտքը լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ սկսեց Ռուսաստանի դեմ, որը մեծապես վնասեց ՌԴ-ի տնտեսությանը, որը ընթանում է մինչ այժմ:Ահա այսպես փոխեցին Ուկրաինայի շուրջ իրադարձությունները գեոքաղաքական ընթացքը անցնող տարում:

 

 

Ռոբերտ Անտոնյան