Ֆինլանդական «Kakslauttanen» հյուրանոցը 20 մասից բաղկացած համալիր է, որտեղ Դուք կարող եք վայելել Ձեր հանգիստը: Թափանցիկ խցիկները կառուցված են հատուկ ջերմային ապակիներով, որոնք ստեղծում են սառույցի պատրանք և ջերմությունը պահում են սենյակում:
Համալիրն իր մեջ ներառում է նաև աշխարհի ամենամեծ ձնե ռեստորանը, սառցե պատկերասրահ և մեծ շոգեբաղնիք: