Մինչ բոլորը ամփափում են այս տարին. փորձեմ որոշ սեփական կանխատեսումներս անել հաջորդ տարվա համար ինչպես աշխարհի, այնպես էլ մեր տարածաշրջանի ու Հայաստանի ու մեր' հայերիս համար:
Ըստ ամենայնի, գալ տարում կշարունակվեն այն նույն հիմնական իրադարձությունները, որոնք կամ սկսվել են այս տարի, կամ էլ այս տարում իրենց զարգացման ինչ ինչ հանգրվանների են հասել: Մասնավորապես, կշարունակվեն համաշխարհային աշխարհաքաղաքական վերադասավորումները և Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Թեև Պետդեպն արդեն մշակում է հետպուտինյան Ռուսաստանի ապագայի վերաբերյալ որոշ ծրագրեր, որոնց մասին համաշխարհային մամուլը մի քանի հրապարակումներ արեց, սակայն գոնե գալ տարվա համար, ու նաև ողջ տեսանելի ապագայի, Ռուսաստանում վարչակազմի փոփոխությունը հնարավոր չէ. տարիներ շարունակ պետական մակարդակով սնած վելիկոռուսական շովինիզմն ու այլատյացությունը, որը երբեմն երբեմն իր ծայրահեղ դրսևորումները ստանում էր սափրագլուխների, ազգամիջյան ու քրեական բախումների ու այլ նեգատիվ երևույթների ձևով, այժմ արդեն իր ողջ ծավալով ուղղվել է Արևմուտքի դեմ, ու վերջապես ռուսական իշխանությունները կարողացել են գտնել ռուս ազգի, պետությանը ու պետականությանը սպառնացող թշնամու կերպարը ի դեմս ԱՄՆ-ի ու այդ ողջ ատելությունը ուղղորդել Արևմուտքի ու ԱՄՆ դեմ: Սրան զուգահեռ էլ ռուսների մոտ նկատվող ազգային վերազարթոնքը կապահովեն Պուտինին իշխանության ամենագլխավոր հենքը հանդիսացող ժողովրական լայն զգանվածների աջակցությունը դեռևս երկար տարիներ:
Ռուսաստանը կշարունակի իր արտաքին քաղաքական ներկայիս կուրսը. կջերմանան հարաբերությունները Թուքիայի հետ, նաև որոշակի ջերմացում կլինի նաև Ադրբեջանի հետ: Հենց այստեղ է, որ ռուսական քաղաքական դիվանագիտական խաղի մեջ կմտնենք մենք' հայերս ու Հայաստանի Հանրապետությունը:
Ինձ թվում է հաջորդ տարի. Ռուսաստանը կարող է հասնի այն բանին, որ բացվի ռուս-թուրքական սահմանը. սրանց համար հիմնական խաղաքարտ կդառնա առանց նախապայմանների սահմանները բացելու մասին հայ թուրքական արձանագրությունները, որոնք այժմ թեև "ոչ միս են, ոչ ձուկ", սակայն ամեն դեպքում, որպես իրավական պայմանագիր դեռ կան ու առ ոչինչ չեն ճանաչվել: Եվ Մոսկվայի և Անկարայի համար հայ-թուրքական սահմանի բացումը սեփական շահերի համար լավագույն քայլերից մեկը կարող է լինել: Մոսկվան ինչ որ կերպ կճեղքի Արևմուտքի մեկսուսացման պատը, իսկ Անկարան էլ Եվրոպային կապացուցի, որ այն ինչ դրված է որպես նախապայման ԵՄ անդամակցության համար, ի դեմս Հայոց Ցեղասպանության ճանաչման, արդեն ոչ արդիական է, քանի որ ուղիղ հարաբերություններ կան հաստատված Հայաստանի հետ ու պատմական հարցը կմնա պատմաբաններին: Հայոց Ցեղասպանության Հարյուամյա տարելիցքը չափազանց հարմար է նման դիվանագիտական կոնյուկտուրալ փոփխություններ իրականացնելու համար: Ուղղակի վիրավորականն այն կլինի, որ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը այլևս կանտեսվի, իսկ Սրբադասումն էլ կվերածվի բեմականացման' հատուկ դիվանագիտական կոնյուկտուրալ խաղերի քողարկման համար:
Մյուս կողմից, Մոսկվան ամենայն հավանականությամբ կճնշի Բաքվին ու հնարավոր է պրոտեկտորատ հաստատի Ղարաբաղի խնդրի հանդեպ:
Իսկ մենք: Հայաստանի համար այս ամենի մեջ համարյա թե դեր չկա խաղալիք, բացի իհարկե արարողակարգային ներկայացուցչական ներկայություն ապահովելուց ու մեկ էլ վերջում ներքին լսարանի համար հնարավոր է այդ ամբողջը ներկայացվի որպես Ազատիչի մտքի թռիչքի ձեռքբերում:
Գևորգ Գրիգորյան