Տիկնայք և պարոնայք դավաճաններ, չեք տեսնում, որ ոչ մեկի աչքի լույսը չեք? Որ պատմությունը լավ իմանայիք, ապա կրմանայիք, որ բոլոր ժամանակներում, բոլորը չեն հարգել դավաճաններին, ովքեր իրենց թշնամու շարքերից անցել են իրենց կողմը: Դավաճաններին միշտ էլ օգտագործել են և դեն նետել. յուրայինին դավաճանածը իրենց էլ կդավաճանի:Եթե քեզ հայրենիքում քրեական հետապնդում է սպասվում ու քեզ թվում է, որ վազես թշնամու մոտ փրկվելու ես, ապա չարաչար սխալվում ես:Գևորգյան ընտանիքի հայրն էլ էր կարծում, որ կփրկվի, եթե ընտանյոք հանդերձ շտապի հեյդարի վաստակի գիրկը, բայց ցուցադրական նկարահանումներից հետո, նրանց անմարդկային պայմաններում էին պահում: Արսեն Բաղդասարյանի դեպքում էլ ՊԲ պայմանագրային զինծառայողը պարբերաբար ինքնակամ լքում էր ծառայության վայրը և դատավարությունից օրեր առաջ անցավ սահմանը'հեյդարի վաստակի գիրկը, բայց նրան ներկայացրեցին, որպես բռնված դիվերսանտի, եթե իհարկե նրան չեն առևանգել: Ինչևէ նրան վերաբերվելու են որպես դիվերսանտի,'իր բոլոր հետևանքներով:Փառք ու պատիվ հազարավոր այն ազատազրկվածներին, որ նախընտրել են ազատազրկվել, բայց չդավաճանել: Մի անգամ դավաճանողը, կդավաճանի կրկին:

 

 

Տիգրան Մկրտչյան