ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Իրաքի Քուրդստանի ինքնավար շրջան կատարած իր այցը, Էրբիլի փոխարեն սկսել է Սուլեյմանիե քաղաքից, որը շատ հստակ պատգամ է պարունակում իր մեջ:
Նախ, Իրանը միշտ հայտարարել է, որ Իրաքի Քարբալա և Նաջաֆ քաղաքները Իրանի համար կարմիր սահման են համարվում, և դա ոչ միայն կրոնական, այլ ռազմավարական կարևոր նշանակության պատճառով է, որ այդ քաղաքները ունեն Իրանի համար: Իսկ երրորդ քաղաքը, որ նույն այդ շարքին է պատկանում բայց հրապարակավ դրա մասին չի հայտարարվում, դա հենց Իրանին սահմանակից քրդաբնակ Սուլեյմանիե քաղաքն է:

 

 


Ալի Լարիջանին իր այցը Սուլեյմանիեից սկսելով հաստատեց այդ փաստը, նաև նկատի առնելով Էրբիլի ու Անկարայի սերտ հարաբերությունները, Իրանը փորձել է այդ կերպ իր դժգոհությունը հայտնել Էրբիլի տեղական իշխանություններին:
Նշեմ, որ Սուլեյմանիե քաղաքը, անգամ Սադամի իշխանության օրոք, գտնվել է Իրանի ազդեցության ներքո ու այդ քաղաքի սահմանակետը միշտ բաց է եղել Իրանի կողմից:

 

Արթին Առաքել