Օրեր առաջ Աժ ում ընդունվեց օրենք,որը առաջարկել էր տրանսպորտի և կապի նախարարությունը: Այդ օրենքը փայլուն օրենք է քանի որ հենց տաքսիստներն են գրել,2 տարի շարունակ քննարկումների,երկխոսությունների արդյունքում և նույնիսկ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս օրենքը ներկայացնում է հենց տաքսու վարորդների շահերը:

 

 

Այս օրենքը կօգնի նաև տրանսպորտի որակի բարձրացմանը,այս օրենքը կմտնի ուժի մեջ հունվարի 1-ից և մենք այլևս չենք տեսնի թրաշով,չլողացած,զզվանք առաջացնող տաքսիստների,քանի որ այս օրենքը ստեղծում է ազատ մրցակցային գոտի տաքսիստների միջև,որը իր հերթին կստիպի տաքսիստներին ավելի հաճելի երաժշտություն միացնել իր մեքենայում,հետևել իր հիգիենային,այսինքն ավելի բարձր որակի ծառայություն մատուցել,որից կշահեն և տաքսիստները և քաղաքացիները:

 


Այս օրենքով սահմանված վճարումներում տեղի են ունեցել փոփոխություններ և այսուհետ ֆիզիկական անձինք կվճարեն ընդամենը 1 վճար,պետական տուրքի վճար,կրճատվել է նաև լիցենզիայի տրամադրման ժամկետը և նախորդ 30 օրվա ընդացքում,կստանան 7 օրվա ընդացքում:

 

 

 

Ժորա Գրիգորյան