Հետաքրքիր է իմանալ, որ անգամ մեծ մարդիկ ունեն տարօրինակ, երբեմն նաև անհասկանալի վախեր:
Ջորջ Վաշինգթոն
Տաֆեֆոբիա (կենդանի թաղված լինելու վախ)
Ջորջ Վաշինգթոնը ԱՄՆ-ի առաջին նախագահն էր: Խելացի և հզոր մարդ: Սակայն նա մի մեծ վախ ուներ, որ իրեն ողջ կյանքում հետապնդում էր: Դա ավելի վառ արտահայտվում էր նրա կյանքի վերջին տարիներին հատկապես, երբ 1799-ին Վաշինգթոնը ստիպեց իր օգնականներին երդվել, որ նրան թաղելուց առաջ երկու օր կսպասեն: Թեև այս ֆոբիան այդքան էլ տարածված չէ, սակայն նման դեպքեր պատմության մեջ իրոք եղել են:
Վուդի Ալեն
Պանֆոբիա (շրջապատող ամեն ինչի պաթոլոգիկ վախ)
Վուդի Ալենի վախն անցնում է բոլոր սահմանները: 74-ամյա դերասանը գրեթե ամեն ինչից վախենում է: Հասարակ ֆոբիաներից բացի, ինչպիսիք են վախը բարձրությունից, փակ տարածքներից և միջատներից, նա ավելի տարօրինակ վախեր ունի: Օրինակ' վախ վառ գույներից, վերելակներից, կենդանիներից, արախիսի կարագից:
Շարունակությունը՝ հոլովակում