Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ: Շնորհավորում եմ Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, սեր, ներդաշնակություն: Թող 2015 թ. իղձերի իրականացման, անձնական կյանքում և ստեղծագործական ոլորտում առավել մեծ բարձունքներ նվաճելու տարի լինի: Թող մշտապես խաղաղությունը թևածի Հայոց լեռնաշխարհում:
Շնորհավորում եմ մեր պետականության սահմանների անվտանգությունն ապահովող զինվորներին, սպաներին, նրանց ընտանիքներին: Խաղաղ և անփորձանք ծառայություն եմ մաղթում շարքային զինվորին, սպայական անձնակազմին: Շնորհավորում եմ ու անփորձանք ծառայություն մաղթում իմ գործընկերներին, ովքեր աշխատելու են նաև տոնական օրերին: Ընտանեկան ջերմություն ու երջանկություն եմ մաղթում մեր հայրենակիցներին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ ոչ միայն տոնական օրերին, այլև ողջ տարին ձեր տրամադրությունը փչացնող պատճառ չլինի:
Թույլ տվեք մեկ անգամ ևս խնդրանքով, կոչով դիմել վարորդներին' հատկապես տոնական օրերին ավտոտրանսպորտային միջոցները վարել սթափ վիճակում, չգերազանցել արագությունը, պահպանել երթևեկության կանոնները:
Մի փչացրեք ձեր, ձեր ընտանիքի անդամների և ուրիշների տոնը: Ճանպարահային ոստիկանությունը զգուշացնում է, որ շատ խիստ է լինելու անսթափ վիճակում ղեկին գտնվող վարորդների նկատմամբ:
Անփորձանք երթևեկություն եմ մաղթում բոլորին: Կրկին անգամ շնորհավորում եմ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան առիթով:
Արսեն Արշակյան