Կանացի տրամաբանությունը սարսափելի բան է: Շատերն ասում են, որ կանայք զուրկ են տրամաբանությունից: Կանայք նեղանում են, երբ տղամարդիկ խոսում են նրանց տրամաբանության, երբեմն նաև դրա բացակայության մասին:


Այսօր եկեք մոռանանք սեռերի պատերազմների մասին և պարզապես տեսնենք, թե ինչպիսին կարող է լինել կանանց տրամաբանությունը:


• Սիրելին մի փունջ գեղեցիկ վարդ է նվիրում. «Հաստատ մի վատ բան է արել, իրեն մեղավոր է զգում»:


• Ծաղիկներ չի նվիրում, որովհետև կինն ասել է խնայել գումարը: Կինը մտածում է. «Այս ի՞նչ կյանք է: Գոնե մի փունջ մեխակ նվիրեր»:


• Սիրելին ուշ է տուն եկել, ավել փող է վաստակել, իսկ կինը մտածում է. «Հաստատ սիրուհի ունի»:


• Չափազանց շուտ է տուն եկել: Կինը մտածում է. «Իսկ քո փոխարեն ո՞վ պիտի աշխատի»:


• Առաջին ժամադրությունից հետո տղամարդը չի զանգահարել, դե, մոռացել է: Կինը. «Հուսով եմ, որ նա մահացել է, հակառակ դեպքում ինքս կսպանեմ»:


Ամբողջական՝ հոլովակում