Ադրբեջանական դիվերսանտների կողմից ' ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի խախտումը և ականապատումը կրկին անգամ ցուցյ է տալսի, որ պաշտոնական Բաքուն խախտում է ոչ միայն երկոկղմ, եռակողմ պայմանավորվածությունները, այլ նաև' ՄԱԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ միջազգային կազմակերպությունների առջև կրած պարտավորությունները, ինչպես նաև' ի չիք դարձնում ԱՄՆ, մի քանի այլ երկրների մասնակցությամբ և ֆինանսավորմամբ' ականազերծմանն ուղված բոլոր ծրագրերը...Նման պահելաձևը վկայում է, որ Ադրբեջանում սկսում է հասունանալ խորը քաղաքական ճգնաժամ, որի հետրանքների ականատեսը կլինենք մոտակա ժամանակներում. գործող վարչակարգը փորձում է "վա բանկ' խաղալ' մարտահրավերներ նետելով ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև' Արևմուտքին...

 

 


Եթե Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության չտրամադրումը կարող է դեռևս մարսվել Մոսկվայի կողմից, ապա նոր հայտարարությունները' ԵՏՄ-ի վերաբերյալ' ոչ: Բացի այդ' նոր թափ ն հավաքում բանտերում կտտնաքների, իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների դեպքերի շուրջ զարգացումները, կրկին անգամ Արևմուտքոից "հաթաթաներ" են հնչում Բաքվի հասցեին.. Սակայն դեռ պարզ չէ, թե որը որի պատճառահետևանքային կապն է' Բաքում փորձում են նման քննադատությամբ հեռացնել Մոսկվայից, թե իրոք իրավիճակը երկրում այնքան բարդ է դարձել, որ Արևմուտքում էլ չեն ցանկանում լռել..

 


Պարզ է մնում, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ դեռ ինքնիշպան պետություն է', թերևս ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իր քաղաքացիների անիմաստ զոհերի հաշվին:

 

 

 

Բագրատ Մովսիսյան