Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության՝ այս տարվա վերջին նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:


Կառավարությունը սահմանել է աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը' 16 հազար դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը' 800 դրամ: Արդյունքում՝ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2015 թվականի հունվարի 1-ից կկազմի շուրջ 43200դրամ' աճելով մոտ 13 %-ով:


Անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների, ԼՂՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակների, բազմազավակ, միածնող ընտանիքների և փախստական քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով՝ նրանց կտրամադրվի հիփոթեքային վարկավորմամբ պետական ֆինանսական աջակցություն, որն արտահայտվելու է հիփոթեքային վարկի տոկոսագումարների սուբսիդավորմամբ և կանխավճարի տրամադրմամբ:


Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 15 տարի ժամկետով, իսկ վերանորոգման համար՝ մինչև 10 տարի ժամկետով: Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ խմբի հաշմանդամ շահառուներին հատկացվելու է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչև 30 տոկոսի չափով, որից երկու երրորդը կամ գործարքի արժեքի 20 տոկոսը՝ անհատույց, իսկ 10 տոկոսը՝ վերադարձման պայմանով: Մնացած շահառուներին տրամադրվելու է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսի չափի կանխավճար՝ վերադարձման պայմանով:

 

Կառավարության ղեկավարի խոսքով' քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը նախագահի նախընտրական ծրագրի գլխավոր ուղղություններից մեկն էր հանդիսանում: Այս ծրագիրը վերաբերում է սոցիալական այն կատեգորիաներին, որոնք, հիմնախնդիր ունենալով հանդերձ, ընդգրկված չէին անվարձահատույց բնակարանների տրամադրման պետական ոչ մի ծրագրում:


«Սույն որոշումը կհամարեի 2015 թվականի կառավարության ամենակարևոր սոցիալական ծրագրերից մեկը, որը նախագահի նախընտրական ծրագրի գլխավոր ուղղություններից էր հանդիսանում: Այն ոչ թե վերցվել է որևէ երկրի փորձից, այլ հաշվի են առնվել ԼՂՀ քաղաքացիների կարիքներն ու հնարավորություններըե-, ընդգծել է վարչապետ Հարությունյանը:


Գործադիրի ընդունած որոշմամբ՝ 40 տոկոսով բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը' ապահովելով միջին չափի շուրջ 13 % աճ:


2015 թվականի հունվարի 1-ից 5000-ական դրամով կբարձրանան պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց, Հայրենական մեծ պատերազմում (նաև այլ պետություններումմարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս) հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև նույն պատերազմում (նաև այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս) զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը:


8000-ական դրամով կավելանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի' աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին և ընտանիքի այլ անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը:


Մեկ այլ որոշմամբ՝ պարզեցվել է խնամքի կարիք ունեցող անձանց համապատասխան հաստատություններում տեղավորման գործընթացը: Ըստ փոփոխության՝ խնամքի կարիք ունեցող անձինք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կտեղավորվեն վերջինիս կողմից սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավարի ընդունած որոշման հիման վրա:


Նիստում կառավարությունը հաստատել է երեխաների իրավունքների պաշտպանության 2015 թվականի տարեկան ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը, որում ընդգրկված են երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի, մարզական և մշակութային կյանքի կազմակերպմանն ուղղված միջոցառումներ:


Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ գործադիրը որոշում է ընդունել հանրակրթական ուսումնական բոլոր հաստատություններին պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ տալու մասին: Որոշման համաձայն՝ 216 դպրոցներ միավորվել են մի շարք ՊՈԱԿ-ներում: Շրջանների հանրակրթական դպրոցների գերակշիռ մասի ֆինանսատնտեսական գործունեությունը իրականացվելու է կենտրոնացված ձևով, իսկ մյուս դպրոցները կգործեն որպես ինքնուրույն պետական ոչ առևտրային կազմակերպություններ:


Կառավարությունը հաստատել է բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման՝ 2015-2016թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Ցանկում չընդգրկված, սակայն պահանջված մասնագիտությունների համար ՀՀ բուհերում կհատկացվեն նպատակային տեղեր:


Գալիք ուսումնական տարում նախատեսվում է Շուշիում բացել արհեստագործական ուսումնարան՝ առկա ուսուցման համակարգի «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործումե, «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացումե, «Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներե և այլ մասնագիտացումներով:


Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձն օտար լեզվի իմացության համար կստանա հավելավճար. այդ մասին որոշում է ընդունել կառավարությունը և սահմանել հավելավճարի չափը՝ երկու օտար լեզվից բացի երրորդ օտար լեզվի իմացության դեպքում՝ դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 10, դրանից ավելի օտար լեզուների իմացության համար՝ 15 տոկոսի չափով:


Գործադիրի որոշմամբ՝ ստեղծվել է «Ազոխի քարանձավե պետական բնապատմական արգելոց և հաստատվել դրա կանոնադրությունը:Արգելոցի ստեղծմամբ լիարժեք կիրականացվի տարածքում գտնվող պատմահնագիտական հուշարձանի, բնական միջավայրի պահպանումը, ինչպես նաև մշակութային արժեքների ուսումնասիրությունն ու դրանց նպատակային օգտագործումը:


«Տողի մելիքական ապարանքե պետական պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող բնակելի տները և գույքը, որպեսնվիրաբերություն, փոխանցվել և ամրագրվել են «ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին՝ արգելոցի պատմական միջավայրի ամբողջականացման և պահպանման նպատակով:
Կառավարության որոշմամբ՝ կազմվելու է հուշարձանների գիտատեղեկատու շտեմարան:


Նիստում հավանության են արժանացել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում նվազեցնել այդ հիվանդության, բարձիթողության և դրապատճառով մահացության ցուցանիշները:
Նիստում կառավարության հավանությանն է արժանացել ««Կրթության մասինե ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե, ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասինե ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե, ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասինե ԼՂՀ օրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե և ««Լիցենզավորման մասինե ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե օրենքների նախագծերի փաթեթը:


Կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանի խոսքով՝ օրենսդրական այս նախաձեռնության նպատակն է բարձրագույն կրթության բնագավառում սահմանել պետական քաղաքականության միասնական չափանիշներ,ապահովել անհրաժեշտ պայմաններ և ուսուցման որակ, ինչպես նաև վճարովի համակարգում կիրառել ուսանողական նպաստի ձևով ուսմանվարձի մասնակի փոխհատուցման մեխանիզմներ:
Գործադիր մարմնի հավանությանն է արժանացել նաև «ԼՂՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինեօրենքի նախագիծը, որի ընդունմամբ կկարգավորվեն հասարակական մի շարք հարաբերություններ, կհստակեցվեն ջրային համակարգում առկա խնդիրների լուծման ուղիները, կսահմանվեն միջազգային պրակտիկայում ընդունված որոշ հասկացություններ:


Հանրապետությունում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գնային քաղաքականության բարելավման, Արցախ այցելած զբոսաշրջիկների քանակի վիճակագրության հստակեցման և զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար պարտադիր հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դրանց տարբերազատման հստակեցման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը լրացումներ է առաջարկել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասինե օրենքում: Գործադիր մարմնի հավանությանն արժանացած օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

 

 


Վրեժ Հովսեփյան