Թուրքիայում բարձր մակարդակով պատրաստվում են 1915 թվականին: Մասնավորապես' թուրքական կողմը լրջորեն է նախապատրաստվում Առաջին աշխարհամարտի ժամանակ' 1915 թ. Դարդանելի ճակատամարտի (Չանաքքալե) 100-ամյակին, որը դիտարկվում է նաև որպես հակաքայլ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումների ծրագրի պատրաստման համար հրահանգումներ են ստացել Թուրքիայի ԱԳ, պաշտպանության, մշակույթի նախարարություններն ու այլ հաստատություններ, իսկ ծրագրի համակարգումն ու հսկողությունն իր ձեռքն է վերցրել անձամբ Էրդողանը: Նախատեսվում է Թուրքիա հրավիրել մոտ 7 տասնյակ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների: Միջոցառումներն անց են կացվելու ապրիլի 24-ին և 25-ին, որտեղ Թուրքիան հատուկ «խաղաղության» ուղերձ է հղելու միջազգային հանրությանը:
Լևոն Հովսեփյան