Մենք միամտաբար ու անգիտակցաբար այս հանցագործ ոհմակի «շինած» բարդակն անվանում են պետություն, իրենց էլ՝ իշխանություն և հաճախ, ավելի քան միամտաբար, սրանցից ինչ, որ բաներ ենք պահանջում, ընդհուպ մինչև արդարություն, մարդկային իրավունքներ, երկրի վիճակի բարելավում ու էլի լիքը նման ծիծաղելի բաներ:
Փաստորեն, բռնակալ Պույծինն ու իր հրոսակները, իրենց զավթած տարածքները հին՝ կոլխոզային մեթոդներով ճկնում են ինչ, որ նոր միավորման տակ «սաղացնել», իսկ այդ տարածքների շուրջ երկու հարյուր միլիոն ժողովուրդի մեկուսացրել են աշխարհից, վերածելով նրանց գերված ստրուկների, բառիս բուն իմաստով դատապարտելով կործանման: Մահամերձ կայսրության դարակազմիկ «հիմնավորումը» նույնն է՝ «Արևմուտքը մեզ նախանձում է և փորձում է մեր վզին փաթատել իր այլասերված բարքերը»»:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, գլխավոր բանդապետ Պույծինի աղջկանից սկսած, մինչև վերջին տեղական ստրկատերերը, բոլորի զավակներն ապահով տեղավորված են «փտած, նեխած» Արևմուտքում, իրենց հագների վարտիք-գուլպաներից, մինչև շքեղ մեքենաներն ու տները, անձնական օգտագործման իրերը, ժողովրդից գողացված հարստությունը պահ տրված բանկերը, բոլորն արևմտյան են, իսկ իրենք ընկել են այդ նույն Արևմուտքի հետ «կռիվ-կռիվ» են խաղում ու սովամահ անում դժողքում գերված ժողովուրդներին:
Ժամանակն է հասկանալ, որ այս բանդիտները քաղաքական կրիմինալներ են, իսկ իրենց զավթած տարածքները՝ հարստանալու աղբյուրներ, ժողովուրդների բանտ, համակենտրոնացման ճամբարներ: Չի կարելի սրանց շարունակ, միամտաբար իշխանություն կամ պետություն անվանել ու ինչ, որ բաներ պահանջել, այլ պետք է հետները վարվել ճիշտ այնպես, ինչպես դա արեցին մեր բախտակից ժողովուրդները իրենց մարդակեր բռնակալներ՝ Չաուշեսկու, Սադամի, Քադաֆիի և մյուսների հետ կամ սկզբի համար վատագույն դեպքում, ուկրաինացիների օրինակով աղբամանները նետել...
Հ.Գ. Եթե մենք այս հանցագործների ոհմակին անվանում ենք պետություն և իշխանություն, նշանակում է՝ ակնկալում ենք նրանցից, որ մեզ հետ էլ վարվեն որպես ժողովուրդ: Մինչդեռ այսօր արդեն յուրաքանչյուրն հասկացել է, թե իրենք որպես «ինչ» են մեզ հետ վարվում: Ահա մեր գլխավոր սխալը և դրանից հետևության մեկնակետը...
Արմեն Զատիկյան