Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի «Սպառազինության համաշխարհային առևտրի» մասին միջազգային պայմանագիրը, որի տակ ստորագրել է 130 երկիր: Պայմանագրի նպատակը սպառազինության շուկայի վերահսկողությունը, անօրինական զենքի վաճառքի, ահաբեկչական կառույցներին սպառազինության վաճառքի, ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխումն է: Փաստաթուղթը ստորագրած երկրներից միայն 60-ի կողմից է այն վավերացվել: Չնայած, որ Թուրքիան ստորագրել է այն, դեռևս չի վավերացնում: Այն չի վավերացվել նաև ԱՄՆ-ի, Իսրայելի կողմից, իսկ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանն ու այլ երկրներ ընդհանրապես հրաժարվել են ստորագրել դրա տակ:

 

 

Լևոն Հովսեփյան