Չգիտեմ ով է ստեղծել այս պատրանքը (հավանաբար հենց մենք' ռոմանտիկ տղամարդիկ), բայց այն ոչ մի կապ չունի իրականության հետ:
Նախ եկեք ռոմանտիզմի էությունը հասկանանք: "Տրի մետրա նադ ուռվնեմ նեբա"-ն, ռուսական էժանագին սիրո մասին "ռեփերը" ու համբուրվող զույգի ֆեյսբուքյան պրֆիլի նկարները ոչ մի կապ չունեն ռոմանտիզմի հետ: Ռոմանտիկը նախ և առաջ էն անձնավարությունն է, ով հակադրվում է հասարակությանը և պատրաստ է իր գաղափարի կամ նպատակի համար անձնազոհություն գնալ: Սիրո ռոմանտիկները էն մարդիկ են, ովքեր հայ աղջիկների մեծամասնության կողմից պրակտիկորեն չեն կարող ընդունվել, քանի որ հայուհիները դարերի ընթացքում սովորել են իշխվելուն: Եթե տղան հրամայական տոնայնությամբ չի սկսում խոսել, պահանջել, ճնշել, խանդել, ապա հայուհիները ինչ-որ բանի պակաս են զգում:
Այնպես չէ, որ բոլորի մոտ է այսպես. հանդիպել եմ նաև իրական ռոմանտիկ աղջիկների, ովքեր հաստատ մինչև 26 տարեկանը չեն կարողանում գտնել իրենց ասպետին և հավատն ու հույսը կորցնում են ամեն ինչի նկատմամբ, սկսում են ոչ ոքու խոսքերին չհավատալ:
Իսկ իրական ռոմանտիկները միշտ եղել ու կլինեն տղամարդիկ: Տղամարդը պատրաստ է հերոսանալու, պատրաստ է հանուն իր սիրած մարդկանց կյանք զոհելու, արյուն թափելու, հրաժարվելու շատ հաճելի բաներից:
Մի խոսքով, մեր հայ աղջիկները ռոմանտիզմից հեռու են այնքանով, որքան ես "Դե Ֆակտո" ամսագրի կողմից տարվա մարդ հռչակվելուց:
Հովհաննես Եսայան