Ամանորին ընդառաջ տարբեր քաղաքական գործիչներ հարցազրույցներ են տալիս, ամփոփում են տարին, գնահատականներ հնչեցնում քաղաքական գործընթացների վերաբերյալ: Զարմանալի է, որ այս շարքում մամուլում հայտնվեցին նաև Գառնիկ Իսագուլյանի կարծիքները:
Պարզ է, որ ոչ իշխանական Եռյակի համար ծառայություններ մատուցող Իսագուլյանի մտքերը քչերին են հետաքրքիր, այստեղ մեկ այլ հատկանշական փաստ կա.
Այն որ Եռյակը մնացել է գառնիկիսագուլյանների հույսին, ցավալի է: Կարծում եմ' ցավալի է ոչ միայն ոչ իշխանականների համար, այլև ամբողջ քաղաքական դաշտի: Այդպես էլ կայուն ընդդիմադիր բևեռ չձևավորած մեր քաղաքական դաշտը շարունակում է գահավիժել' տոն տալով նման լուսանցքային գործիչների:
Ով է Գառնիկ Իսագուլյանը: Մարդ, որ քաղաքական զարգացումների ամենատարբեր փուլերում ծառայութնուններ է մատուցել իշխանություններին, անսկզբունքորեն տեսակետներ է փոխել իրավիճակից ելնելով: Վերջինս դասվում է մարդ-կուսակցությունների կամ ինչպես հիմա ակտուալ է ասել' մարդ-կայքերի շարքին:
Տիգրան Հարությունյան