«Սերժ Սարգսյանն այսօր բավարար վճռականություն չունի՞» հարցին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պատասխանում է. «Եթե մենք այսօր տեսնում ենք, որ նախագահը ասում է ու չենք անում, ուրեմն այստեղ մտածելու բան կա:
Եթե ասվում է՝ պետք է արվի» (aravot.am): Այսպիսի ընդդիմադիր, Աստված վկա, Ստալինն ու Հիտլերն էլ դեմ չէին լինի ունենալ: Մնում է, որ հայաստանցին 2017-ի ու 2018-ի ընտրությունների ժամանակ կրկին անգամ չխաբվի այս անձնավորության խոսքերից, և նա ոչ միայն 360 ընտրատեղամասերում 0 ձայն ստանա, այլ ամենուր: Միայն այդ դեպքում կարող ենք հուսալ, որ այդ մի խոչընդոտը հաղթահարվեց գիտակցական քաղաքացի դառնալու ճանապարհին:
Վախթանգ Սիրադեղյան