Այսօր գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը, որին հաջորդեց հարց ու պատասխանը:
Օգտվելով իմ' հարց ուղղելու իրավունքից, Երևանի քաղաքապետ պրն. Մարգարյանից տեղեկացա, թե որ փուլում է գտնվում 2014թ.-ի բյուջեով նախատեսված Երևան քաղաքի ուղևորատար տրանսպորտի համապատասխան կահավորումը (վերելակների տեղադրում) , որոնց միջոցով հատուկ կարիք ունեցող անձինք կկարողանան հարմար տեղաշարժվել ուղևորատար տրանսպորտներով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնեց, որ համապատասխան տեխնիկան արդեն ձեռք է բերվել և ներկա պահին արդեն լուծվում է տեղադրման խնդիրը:
Տեղեկացնեմ , որ 2014թ.-ին նախատեսվում է համապատասխան կահավորմամբ ապահովել մինջև 10 ավտոբուս, նույնքան էլ նախատեսվում է 2015թ.-ին:
Ռաֆֆի Գյոզալյան