Հայկական խաղաղապահներին Լիբանան ուղարկելու որոշումը ունի նաև լրացուցիչ, բայց ոչ երևացող նպատակ: Լրահոսից և այլ աղբյուրներից սկսում է պարզ դառնալ, որ որոշ ուժեր նպատակ ունեն Լիբանանում նույնպես հրահրել ներքին պատերազմ, իսկ վկան ալևիների ու սուննիների մերթ ընդ մերթ բախումներն են : Հնարավոր է, որ քնած բոլոր ներքին կոնֆլիկտները արթնանան: Կոնկրետ Լիբանանի հայ համայնքը հզոր է ֆինանսապես, քաղաքականապես,ռազմական առումով, բայց կոնկրետ ՀՀ ԶՈւ պաշտպանությունը հաստատ չի խանգարի, ի դեմս Հայ խաղաղապահների: Սիրիայի դեպքում ռազմական օգնությունը Քեսաբին և մյուս բնակավայրերի հայերին այլ քաղաքական աստառ կստանար, բայց Լիբանանում ունենք օրինական ճանապարհով գտնվող խաղաղապահներ ,որոնց թիվը անհրաժեշտ դեպքում կարելիէ համալրել առանց ավելորդ միջազգային քաշքշուկնեևի:
Տիգրան Մկրտչյան