Մերձավոր Արևելքում առկա գործընթացների ազդեցությամբ ամբողջ աշխարհում նկատվող «ջիհադական» տրամադրությունների ակտիվության աճը բավականաչափ ուշագրավ և օրիգինալ կերպով է մեկնաբանել Կալիֆորնայի Բերկլիի «Զեյթունա» քոլեջի համահիմնադիր-ռեկտոր, իսլամագետ աստվածաբան Համզա Յուսուֆը:
Ըստ նրա՝ երկրագնդի տարբեր հատվածներում իսլամական ծայրահեղ արմատական հոսանքների ակտիվացման պատճառը, ոչ ավել, ոչ պակաս, պոռնոգրաֆիան է: Մասնավորապես, իսլամագետ գիտնականը նկատել է, որ երիտասարդ իսլամականները «ջիհադի» մասնակցելու միջոցով փորձում են քավել բոլոր այն մեղքերը, որոնք գործել են համացանցում պոռնոգրաֆիկ բնույթի կայքերից օգտվելով և նման բնույթի ֆիլմեր դիտելով:
Յուսուֆն իր մոտեցումը հիմնավորել է նաև այն իրողությամբ, որ Սիրիա և Իրաք «ջիհադի» մեկնած իսլամականների համակարգիչներում բավական մեծ չափով տեղ են զբաղեցրել սեքսուալ բնույթի նյութերը...
Արմեն Պետրոսյան