Սոցցանցերում տարվա ամենաքննարկվող «երգչուհի»՝ Եվա Ռիվաս: Բա կյանքը տենց բան է, մեր հայ «աստղերի» մեծ մասը կարող են օր ու գիշեր չարչարվեն՝ նոր տեսահոլովակներ հանեն, կիսատկլոր երգեն, փողոցում սելֆի անեն ՖԲ դնեն, մազ մուզ կտրեն, ունքերը երկարացնեն, կրծքերը գլխիս չափ սարքեն, պսակվեն, բաժանվեն, երեխա ունենան, բայց տարվա ընթացքում մի անգամ էլ իրանց անունը չլսենք, բայց կարա մի հոգի ընդամենը ոտքով խփի կոճակին ու.... էլ ինչ ու է՞՞ համարյա տարվա վերջ էնքան քննարկվեց, որ սաղ տարվա տեղը հանեց և անզեն աչքով էլ ու առանց որևէ մանիտորինգի էլ կարող ես ասել, որ էս տարում Ռիվասը ամենաշատ քննարկված «երգչուհին» է ողջ համացանցում:


Իհարկե քննարկմանը նպաստեց նաև իրա խելառ հագուկապը «Հայաստանի ձայն» նախագծում ինչպես նաև իրա անդադար ու դուխով արձձագանքները քննարդատություններին, այն մասին, որ նա ոչնչից չի ամաչում ու, եթե պետք լինի նորից կարա անի այդ քայլերը:


Իհարկե Լիլիթ Հովհաննիսյանն էլ ահագին քննարկվեց, բայց քանի որ «Լիլիթ ֆան փեյջի» աղջիկները շատ էին գովում, ինքը Ռիվասին «կրվեց»....


Մի խոսքով՝ էս տարի սոցցանցերում ամենաամենաշատը քննարկվելա Եվա Ռիվասը՝ իհարկե ավելի շատ վատ կոնտեստով, քան՝ լավ, բայց քննարկումը մնում է քննարկում:

 

 

Անկախ Հայաստան