Այսօր հանրապետության Նախագահի աշխատանքային ժամանակացույցում կրթական օր էր:
Ս. Սարգսյանը նախ ներկա գտնվեց ԵՊԲՀ սիմուլյացիոն նոր կենտրոնի բացմանը, որը հնարավորություն է տալու մեր ուսանողներին ձեռք բերել տարբեր բժշկական միջամտությունների կենսական կարևորության հմտություններ:
Իսկ հետո, որպես ԵՊՀ խորհրդի նախագահ, երկրի ղեկավարը վարեց ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը: Նիստի օրակարգը շատ հագեցած էր: Ելույթներում արծարծվեցին բարձրագույն կրթության խնդիրներին առնչվող կարևոր հարցեր' մասնագիտությունների ցանկ, դասախոսների սոցիալական ապահովման խնդիրներ, ուսանողական հիմնահարցեր և այլն:
Հատուկ կցանկանամ շեշտել ՀՀ Նախագահի դիրքորոշումը մեր բուհերի վերակառուցման հետ կապված: Սերժ Սարգսյանը, պատասխանելով այդ հարցին, մասնավորապես ասաց, որ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի հիման վրա Գյումրիի պետական համալսարան ստեղծելու առաջարկության կողմնակիցն է:
Կարծում եմ, սա հրաշալի անակնկալ նվեր է ոչ միայն բուհի աշխատակիցների և ուսանողների, այլ նաև ամբողջ Գյումրի քաղաքի համար:
Ուրեմն գործընթացը մեկնարկում է : Ի գործ:
Արմեն Աշոտյան