Ազատամարտիկների, կենսաթոշակային պահումների, պաշտոնյաների անպատասխանատու արտահայտությունների, դոլար-դրամ տատանումներով պայմանավորված դրամական միջոցների կորստի և այլնի հետ կապված բացասական էներգիան հասարակության մեջ կուտակվում և կուտակվում է, իսկ դա լավ չէ։ Որովհետև էներգիան, լինի դրական թե բացասական, իր տրամաբանությունն ունի, որը ոչ բոլորը գիտեն, բայց բոլորը կցանկանան օգտվել այդ բացասական էներգիայից․ ընդդիմությունը՝ մարդկանց հրապարակում ևս մեկ անգամ հավաքելու, բարձրաստիճան պաշտոնյաները՝ մեկին քավության նոխազ նշանակելու և լավամարդ դուրս գալու, իշխանությունները՝ այդ էներգիայի առաջացումն ընդդիմության վրա քցելու, և այլ ձևերով։


Մինչդեռ այդ էներգիայի հետ պետք է աշխատել, և շատ զգույշ։

 

 

Մովսես Դեմիրճյան