Լուկոշենկոն կատաղել է ու հարվածը-հարվածի ետևի է հասցնում Ռուսաստանի գոռոզ ու շովինիստական երանգներով դիրքորոշմանը։ Սակայն եթե մինչ այս Լուկոշենկոն սահմանը չէր անցնում, այլ սահմանափակվում էր տնտեսական լծակների ու քաղաքական չոր հայտարարությունների ձևաչափով, հիմա կարծես թե Լուկոշենկոն ուզում է անգամ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունով սպառնել, եթե ոչ փոխել։
Ճիշտ է, մի քիչ զավեշտալի է տեսնել, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն Լուկոշենկային խոսք տալիս, որ Ուկրաինան կորղ է դառնալ լավ օրինակ Բելառուսի կառավարման համակարգի համար (թե ասա էդպես լավն եք, բա ինչի՞ եք քաղաքացիական պատերազմի մեջ), բայց դե մյուս կողմից էլ, Պոռոշենկոն ասում է, որ իր երկրիը կարող է դառնալ կամուրջ՝ ԵՄ-իչ ու Բելոռուսի միջև։
Իհարկե, հաշվի առնելով կիևյան իշխանությունների մոտ ադեկվատության լուրջ պակասը, սա կարող է զուտ պոպուլիստական ու մերկապարանոցց հայտարարություն էլ լինել, քանի որ ստրուկը (իսկ Ուկրաիանայի կարգավիճակը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հանդեպ հենց ստրկական է) միջնորդ լինել չի կարող, բայց դե չի էլ բացառվում, որ Պորոշենկոյին իր տերերը լիազորած լինեն՝ նման հայտարարություն անելու։
Ամեն դեպքում, Լուկոշենկոն արդեն կրակի հետ է խաղում ու եթե մինչ այս նրա էքսցենտրիկ քայլերը դիտարկվում էին մեծամասամբ որպես սեփական երկրի շահերի պաշտպանությանը միտված որոշումներ, ապա այս դեպքում արդեն ոչ միայն վերացցական դավաճանության հոտ է գալիս, այլ սեփական երկիրը կործանելու լավագույն միջոց, որովհետև Արևմուտքը երբեք ու ոչ մի պարագայում չի հանդուրժի կկայուն ու հզոր սլավոնական ուղղփառ պետություն, որը վարում է ինքնուրույն խաղ։ Ուկրաիանայի ողբերգության ամենամեծ դասը ոչ միայն ռուսների, այլև ողջ սլավոնական ազգերի կոնգլոմերատի համար պետք է լինի այն, որ ամեն ինչ արվելու է՝ նրանց տրոհելու, թուլացնելու ու կառավարելի դարձնելու համար։
Արմեն Հովսեփյան