«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգն արժանացել է «Golden Boy» մրցանակին, որն իտալական «Tuttosport»-ը շնորհում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչեւ 21 տարեկան)։


20-ամյա ֆուտբոլիստը քվեարկության ժամանակ առաջ է անցել «Այաքսի» հարձակվող Արկադիուշ Միլիկից, «Ինտերի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչից եւ «Բարսելոնայի» հարձակվող Մունիրից։

 

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Սթերլինգը Պրեմիեր լիգայում 33 հանդիպում է անցկացրել, 9 գնդակ խփել եւ 7 գոլային փոխանցում կատարել։

 

 

Ֆուտբոլային հասարակություն