Այնքան միանման արձագանքներ լսեցի այս քանի օրը Պուտինի մամլո ասուլիսից, որ որոշեցի ինքս նայել: Իրոք շատ երկար էր' տևողությունը 3 ժամ 10 րոպե էր: Շատ երկրներ կերազեն, որ տարբեր ոլորտներին առնչվող և թվերով հագեցած պատասխաններ լսեն այլ նախագահներից:
Շատ հետաքրքիր էին նաև Վրաստանի, Իրանի, ԲիԲիսի-ի, Քսենյա Սոբչակի, Թուրքիայի, և հարբած լրագրողի հարցերը: Հայաստանից հարց տվող չկար, ինչը զարմանալի էլ չէր' ծանոթ ենք մեր մամուլի որակին:
Այն որ նշվեց երկու ռազմաբազա և չնշվեց Գյումրիինը պարզ էր թե ինչու: Կոնտեքստը մարդիկ չեն լսել: Պուտինը նշեց Աֆղանստանին հարող երկու ռազմաբազաների մասին, որտեղից ուղղակի վտանգ կա տարածաշրջանների անվտանգությանը:
Նա հրապարակեց նաև ռուսական ռազմական բյուջեի ծավալը 50 մլրդ և համեմատեց ԱՄՆ 557 մլրդ-ի հետ:
Արթուր Ղազարյան