Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) տուգանել է հայտնի Kanal D հեռուստաալիքին 410,000 թուրքական լիրաով "Ben Bilmem ESIM Bilir» հեռուստատեսային թոք շոուի համար,որտեղ շոուի դրվագներից մեկում խորհուրդը հայտնաբերել է « հասարակական անբարոյականություն» և «ընտանիքը քայքայող » քարոզչական տարրեր:

 

 


Վիրավորող դրվագը հեռարձակվել է նոյեմբերի 16-ին :Թոք շոուի ծրագրի շրջանակներում տղամարդ մասնակիցները պարել և համբույրվել են մի խումբ օտարերկրյացի կանանց հետ, իսկ այդ ընթացքում տղամարդկանց կանայք հենց տաղավարում ականատես են եղել իրենց ամուսինների այդ արարքին:Կանացից մեկն անգամ պոռթկացել է «Իսկապես սա՞ կատակ է,ես կսպանեմ նրան »:

 

 


Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհուրդն
ասել է, որ հեռուստաալիքը էկրանից «խրախուսում է տղամարդկանց խաբել իրենց կանանց, քարոզում և ստեղծում է այնպիսի միջավայր, որը կարող է վնասել ընտանիքի անդորրը»:

 

 

 


Կիլիկիա Հայաստան