Այսօր Վանաձորի առեւտրի կետերում շաքարավազի գինը «ողորմածաբար»դարձրին 390 դրամ. տեսնու՞մ եք ինչ «բարի» են, էլ 450 դրամով չեն վաճառում...100դոլարի մեջ ժողովրդին 10.0000դրամի «քցում» անելուց հետո հիմա որպես«փշրանք» 50-60դրամ «էժանացում» են անում: Հիշեցնենք, որ 10 տարի առաջ շաքարավազի գինը 200-220 դրամ էր, իսկ դոլարի կուրսը ՝ 580 դրամ: Մի քանի տարի առաջ սկսեցին դոլարի կուրսը գցել ՝ գներն էլ, ընդհակառակը, բարձրացնել, հետո մի հատ էլ բարձրացնել գները ՝ դոլարի արհեստական բարձրացման հաշվին...Եւ ոչ ոք չի պատժվում օրը ցերեկով ժողովրդին բացահայտ կողոպտելու համար, երբ պարկերով ալյուրն ու շաքարավազը խանութների պահեստներից չէին հանում, որ հետո ավելի թանկ ծախեն: Սա պետական մասշտաբի թալան է, որի համար Ստալինի թվերին հաստատ կամ կգնդակահարեին, կամ ՝ Սիբիր կքշեին: Մինչդեռ այդ հանցանքի կազմակերպիչներն առոք-փառոք վայելում են իրենց միլիոնները, իսկ դրանց այլանդակություններին չհարմարվողներին խորհուրդ են տալիս գնալ Ռուսաստանի Սիբիրներում տունուտեղ դնել, ՀՀ քաղաքացիությունից էլ հրաժարվել. չենք գնալու, մնալու ենք ու ազգովի պայքարենք ձեր նմանների դեմ:Այսօր «Կենտրոն» հեռուստատեսությամբ ցույց տվեցին մայրաքաղաքի ցույցը, մի երիտասարդ բողոքում էր, որ պարկով ալյուրը շատ թանկ է առել ՝19500դրամ, եւ պահանջում էր մեղավորներին պատժել. ո՞ր մի մեղավորին պատժեն, եթե համազգային մասշտաբով էր թալանը ՝մեկ կենտրոնից ՝ շաքարավազի ու ալյուրի «մաֆիայի» կողմից հովանավորվող, որի ներկայացուցիչները վերջին 10 օրում էլ ավելի հարստացան ու թռփոշացան, ու համ իրենց ծախսած մարաթոնային փողերը հանեցին, համ էլ հիմա ստացած գերշահույթներով Նոր տարվա Դուբայ-մուբայի փողեր կհավաքեն ՝ արդեն ցածր կուրսով, ցեխի գնով դոլար ու եվրո հավաքելով, ու Քաջ Նազարի նման կասեն ՝«Աշխարհը դմակ է, մարդը ՝ դանակ, կտրի ու կեր»: Բա սրանք Աստծո ահեղ դատաստանից էլ չե՞ն վախենում, վայ հարամ լինի դրանց կերած հացը...

 

 

Գայանե Հովսեփյան